Հայաստանում Covid-19-ից մահերի դեպքերը նվազել են
Հայաստանում նոյեմբերի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 339 հազար 977 դեպք, որից 319 հազար 476-ը`առողջացած, 7644-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 հազար 405 բուժառու:
Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Մեկ օրում կատարվել է 6484 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 399 նոր դեպք, առողջացել է 995 քաղաքացի, արձանագրվել է մահվան 13 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 389 հազար 456-ի:
Կարծիքներ