Ադրբեջանն օգտագործում է «Չմիավորման» շարժման հարթակը՝ ագրեսիվ ու հակահայկական քարոզչության համար. ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանն օգտագործում է «Չմիավորման» շարժման հարթակը՝ ագրեսիվ ու հակահայկական քարոզչության համար. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել է Ալիևի հակահայկական ելույթներին՝ «Չմիավորման» շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպման ժամանակ:

Այս մասին ՀՀ ԱԳՆ խոսնակը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Հերթական անգամ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն օգտագործում է «Չմիավորման» շարժման և նրա նախագահության հարթակը՝ ագրեսիվ ու հակահայկական քարոզչության համար, այդ թվում՝ խեղաթյուրելով պատճառները և Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը։

Սա խախտում է ինչպես շարժման, այնպես էլ միջազգային իրավունքի սկզբունքները և միջազգային ատյանների որոշումները»,- գրել է ԱԳՆ խոսնակը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում