Ողբերգական դեպք Երևանում․ «Օպել»-ում հայտնաբերվել է տղամարդու դի
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները, երբ մի քանի քաղաքացիներ մոտեցել են նրանց և հայտնել, որ ճանապարհի թույլատրելի հատվածում կայնաված «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի արձագանքում իրենց։
Այս մասին գրում է Shamshyan.com-:
Ոստիկանները «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղին հայտնաբերում են տղամարդու դի։ Ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրում է մահը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել։
Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ մահացածը Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ 54-ամյա Մանուկ Ս․-ն էր։
Կարծիքներ