ՊԲ ստորաբաժանումների՝ հրաձգային զինատեսակներից ադրբեջանական դիրքերին կրակելու մասին լուրերը սուտ են

ՊԲ ստորաբաժանումների՝ հրաձգային զինատեսակներից ադրբեջանական դիրքերին կրակելու մասին լուրերը սուտ են

Մարտի 9-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, թե իբր Արցախի ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակել են ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչից հետո իրենք պատասխան կրակ են բացել։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս հայտարարությունը ոչ մի կապ չունի իրականության հետ:

Արցախի ՊԲ-ոչ միայն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, այլև, ինչպես արդեն նշվել է ավելի վաղ, մարտի 7-ին և 8-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ականանետերից, համապատասխանաբար՝ 2 և 3 անգամ, կրակել են Խրամորթ գյուղի ուղղությամբ։

Հիշեցնենք՝ երեկ, մարտի 8-ին՝ ժամը 23։00֊ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարը՝ 60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ ական արձակելով գյուղի ուղղությամբ։

Մարտի 7-ին էլ ԱՀ ՊԲ-ն հայտնել էր, որ ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետով թիրախավորել է Խրամորթ գյուղին հարակից գերեզմանոցը՝ արձակելով 2 ական։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում