Ճապոնիան երկարաձգում է Ռուսաստանին առևտրի ոլորտում ամենաբարենպաստ պետության կարգավիճակից զրկելու ժամկետը
Ճապոնիայի կառավարությունը ուրբաթ երկարացրել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Ռուսաստանի Դաշնությանը առևտրի ոլորտում ամենաբարենպաստ պետության կարգավիճակից զրկելու որոշումը։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը:
Արտոնյալ ռեժիմի վերացումը ճապոնական կողմը մտցրեց անցյալ տարվա մարտին մեկ տարով։ Որոշման ժամկետը լրացել է մարտի 31-ին և երկարաձգվել է ևս 12 ամսով:
Կարծիքներ