Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի
Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է ավագանու նիստը: Վերջինիս մեկնարկին քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ արձանագրությունների համաձայն՝ լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատները տրվել են «Հանրային ձայն» կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ թեկնածուներ Գրիգոր Հարությունյանին և Ալբերտ Մովսիսյանին:
Քաղաքապետը նաև տեղեկացրեց, որ «Ազգային առաջընթաց» խմբակցության կողմից 2024 թվականի մարտի 29-ին ներկայացված տեղեկատվության համաձայն՝ խմբակցության ղեկավար է ընտրվել Գրիգորի Երիցյանը:
Կարծիքներ