Եթե վաղը չհաջողվի լինել Հանրապետության հրապարակում, ժամը 21։20-ից հայացքն ուղղեք դեպի Հրապարակի երկինք․ Հարությունյան

Եթե վաղը չհաջողվի լինել Հանրապետության հրապարակում, ժամը 21։20-ից հայացքն ուղղեք դեպի Հրապարակի երկինք․ Հարությունյան

Եթե վաղը Ձեզ չհաջողվի լինել Հանրապետության հրապարակում, ժամը 21։20-ից հայացքն ուղղեք դեպի Հրապարակի երկինք։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Խնդրում ենք մեկ ժամ առաջ լինել Հանրապետության հրապարակում»,- գրել է նա։

Հարությունյանը նաեւ տեղադրել է Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումների օրակարգը, որը ներկայացնում ենք ստորեւ․

ժամը 09։00 - բարձրաստիճան պաշտոնյաների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն

ժամը 12։00 - ՀՀ նախագահի նստավայրում պարգևատրման արարողություն

ժամը 14։00-ից սկսած ՀՀ ուժային կառույցների ստորաբաժանումների քայլերթեր մայրաքաղաքի փողոցներում

ժամը 20:00 - Երևանի Հանրապետության հրապարակում Անկախության օրվան նվիրված գլխավոր միջոցառում. մուտքն ազատ է:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում