Ամստերդամի քաղաքային դատարանի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ամստերդամի քաղաքային դատարանի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ամստերդամի քաղաքային դատարանի նախագահ տիկին Էսթեր դե Ռուույը հոկտեմբերի 19-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Հայաստանի Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ է կատարել Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի պատմությանը՝ շեշտելով, որ տեղի ունեցածը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր:

Նրանք ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը, այնուհետև շրջել Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:

Այցի ավարտին Էսթեր դե Ռուույը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում