Զոհվել է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարի օգնականը. պայթած նռնակը եղել է ծննդյան նվերի տուփի մեջ

Զոհվել է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարի օգնականը. պայթած նռնակը եղել է ծննդյան նվերի տուփի մեջ

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի օգնական Գենադի Չաստյակովը մահացել է Կիևի մերձակայքում գտնվող իր տանը՝ նռնակի պայթյունից։

«Այսօր ողբերգական հանգամանքներում՝ ծննդյան օրը, ընտանեկան շրջապատում մահացավ իմ օգնական և մտերիմ ընկերը՝ մայոր Գենադի Չաստյակովը։ Նվերներից մեկում գործարկվեց անհայտ պայթուցիկ սարք։ Գենադին թողեց կնոջը և չորս երեխաներին, խորին ցավակցություններ ընտանիքին...»,- գրել է նա։

Միջադեպի պատճառներն ու հանգամանքները կպարզվեն դատական քննության ընթացքում, հավելել է Զալուժնին։

Ինչպես Klymenko.time-ին հայտնել է Չաստյակովի կինը, նռնակը պայթել է նվերների տուփի մեջ, որում եղել է խմիչք և այս զինամթերքի տեսքով բաժակներ։

Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Իգոր Կլիմենկոն իր հերթին պնդում է, որ նռնակը մահացածին է հանձնել իր գործընկերը, իսկ զինամթերքը, պարզվել է, «արևմտյան նոր մոդել է»։ Կլիմենկոյի խոսքով՝ անվտանգության ուժերը գտել են այս զինվորին և խուզարկել՝ հայտնաբերելով ևս երկու նմանատիպ նռնակ։

Միևնույն ժամանակ, «Strana.ua»-ն, վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրները, պնդում է, որ մահացածին նույն նվերը կարող էր տալ նաև Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալի ավագ օգնական Տիմչենկոն։

Իր հերթին «Ուկրաինսկա պրավդան», վկայակոչելով ոստիկանության աղբյուրը, հայտնում է, որ բնակարանի զննության ժամանակ անվտանգության ուժերը հայտնաբերել են ևս հինգ ամբողջական, չպայթած նռնակ։

Զինված ուժերի գլխավոր հրամանատարի օգնականի մահվան մասին տեղեկությունը հաստատել է նաև Ուկրաինայի ՆԳՆ-ն։

«Չայկի գյուղում 39-ամյա զինվորականը մահացել է տանը՝ զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով, նրա 13-ամյա որդին ծանր վիրավորվել է և հոսպիտալացվել»,- ասել է վարչության խոսնակ Մարյանա Ռևան։

 

Ուշագրավ է, որ անցյալ շաբաթ Զալուժնին Economist-ի համար հրապարակված հոդվածում հրապարակավ քննադատել էր Վլադիմիր Զելենսկին։ Նա ասել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը մտել են փակուղի և խոստովանել էր, որ չի կարողացել ցույց տալ զորքերի առաջխաղացման տպավորիչ տեմպերը, որոնք իրենից ակնկալվում էին Արևմուտքում։

Զելենսկին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ Կիևում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անհամաձայնություն էր հայտնել զորքերի գլխավոր հրամանատարի դիրքորոշման հետ՝ նշելով, որ «սա փակուղի չէ»։

Իր հերթին, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան ասել է, որ Զալուժնին չպետք է արևմտյան լրատվամիջոցներին պատմեր ճակատում իրերի դրության մասին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում