Երևանում շտապօգնության մեքենան բախվել է էլեկտրասյանը. վարորդը, բուժքույրը և բժշկուհին տեղափոխվել են հիվանդանոց

Երևանում շտապօգնության մեքենան բախվել է էլեկտրասյանը. վարորդը, բուժքույրը և բժշկուհին տեղափոխվել են հիվանդանոց

Նոյեմբերի 7-ին շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 04:00-ի սահմաններում շտապօգնության ավտոմեքենան Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 72 հասցեի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մեկը` «Արմենիա», 2-ը` «Աստղիկ» բժշկական կենտրոններ: 

Դեպքի վայր են ժամանել իրավապահները:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Կայքի տեղեկություններով՝ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել վարորդը՝ Երևանի բնակիչ 46-ամյա Վահե Ա.-ն, իսկ «Աստղիկ» բժշկական կենտրոն են տեղափոխվել բժշկուհի՝ Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Վերոնիկա Ն.-ն և բուժքույր, Երևանի բնակիչ 26-ամյա Սյուզաննա Խ.-ն:

Քննիչի հանձնարարականով` մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում