Տոներին ընդառաջ՝ ԱՍՀ նախարարն այցելել է Երևանի Աջափնյակ համայնքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն

Տոներին ընդառաջ՝ ԱՍՀ նախարարն այցելել է Երևանի Աջափնյակ համայնքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն

Տոներին ընդառաջ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այցելել է Երևանի Աջափնյակ համայնքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն:

Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ հավելելով, որ հաստատության տնօրեն Աննա Սարգսյանի ուղեկցությամբ՝ նախարարը շրջել է խնամքի կենտրոնում, ծանոթացել երեխաներին տրամադրվող ծառայություններին ու իրականացված աշխատանքների շրջանակին։

Նարեկ Մկրտչյանը ներկա է եղել կենտրոնի սաների պատրաստած ամանորյա միջոցառմանը, զրուցել նրանց հետ՝ տոնական ակնկալիքների և սպասումների մասին, ապա հանձնել ամանորյա նվերները։ Կենտրոնի տարբեր խմբակներում ներգրավված երեխաները նախարարին ներկայացրել են իրենց ձեռքի աշխատանքները։

Նարեկ Մկրտչյանը շնորհավորել է երեխաներին առաջիկա տոների կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն և երազանքների իրականացում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում