Աշխարհը պատրաստ չէ հաջորդ համաճարակին. Գուտերեշ
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ դասեր պետք է քաղել Covid-19-ի բռնկումից. «Մենք պետք է ավելի լավ գործենք, երբ տեղի ունենա հաջորդ բռնկումը: Սակայն ընդունում ենք, որ պատրաստ չենք հաջորդ համաճարակին»։
Գլխավոր քարտուղարը նշել է, որ թեև Covid-19-ի խնդիրն այլևս նման հրատապությամբ չի դիտարկվում միջազգային առողջապահության ոլորտում, դրա կործանարար հետևանքները դեռ շարունակվում են։ Գուտերեշը հավելել է, որ համաճարակի տնտեսական հետևանքները նույնպես պահպանվում են։
Նա հիշեցրել է, որ առողջապահական համակարգերը պայքարում են լուրջ խնդիրների դեմ, և զարգացող երկրներում միլիոնավոր մարդիկ պատվաստանյութերի հասանելիություն չունեն։ Գուտերեշը կոչ է արել ուժեղացնել առողջապահական համակարգերը։ Նրա կարծիքով՝ հարուստ երկրները պետք է հրաժարվեն ռեսուրսներն ու բուժումը վերահսկելու և կուտակելու միտումից։
2020 թվականի դեկտեմբերի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որոշում էր ընդունել՝ դասեր քաղելու COVID-19 համաճարակից և պատրաստվելու ապագա բռնկումներին: Այս բանաձևի համաձայն՝ դեկտեմբերի 27-ը հայտարարվել էր «Պանդեմիայի դեմ պատրաստվածության միջազգային օր»։
Կարծիքներ