Արքայազն Հարին Օփրա Ուինֆրիի հետ հարցազրույցից հետո խոսել է հոր և եղբոր հետ
CBS հեռուստաալիքը, հղում անելով Սասեքսի դուքսին և դքսուհուն, հաղորդել է, որ Մեծ Բրիտանայի արքայազն Հարին, Օփրա Ուինֆրիին տված սկանդալային հարցազրույցից հետո, առաջին անգամ խոսել է հոր և եղբոր հետ:
Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, լրագրողներին հայտնել են, որ խոսել են արքայազն Չարլզի և արքայազն Ուիլյամի հետ, սակայն այլ մանրամասներ չեն բացահայտել: Նախկին թագավորական զույգը միայն նշել է, որ զրույցն անարդյունավետ է եղել:
Այնուամենայնիվ, Հարին և Մեգանը նշել են, որ ուրախ են երկխոսություն սկսելու համար, և ցավոտ հարցերը հարթելու ու ընտանիքի անդամների հետ հարաբերությունները բարելավելու տրամադրվածություն ունեն:
Կարծիքներ