Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից զինծառայող Դավիթ Վարդանյանի սպանության դեպքի առթիվ. ՔԿ

Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից զինծառայող Դավիթ Վարդանյանի սպանության դեպքի առթիվ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի զինված ուժերի մարտական դիրքից արձակված կրակոցից զինծառայողի սպանության դեպքի առթիվ:

Այս մասին հայտնումե ն ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նշվում է, որ 2022թ. մայիսի 28-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը մարտական հերթապահություն իրականացնելու ընթացքում հակառակորդի  դիպուկահարի արձակած կրակոցների արդյունքում ձախ ոտքի աճուկային շրջանում ստացել է հրազենագնդակային վիրավորում և տեղափոխվել Կապանի բժշկական կենտրոն, որտեղ 2022թ. մայիս 29-ին՝ ժամը 03:47-ին, արձանագրվել է նրա կենսաբանական մահը:

Կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ չնայած բժիշկների գործադրած բոլոր ջանքերին՝ մայիսի 28-ին հրազենային վիրավորում ստացած շարքային Դավիթ Վահանի Վարդանյանի կյանքը փրկել չէր հաջողվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում