Ադրբեջանը շարունակում է պահպանել իր անօրինական ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքում․ Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում
ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում ելույթի ընթացքում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակը լարված է։ ՀՀ արտգործնախարարը հայտնել է, որ «Ադրբեջանը շարունակում է պահպանել իր անօրինական ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում», ինչը տարածաշրջանում ապակայունացման գործոն է հանդիսանում։
«Իր ագրեսիվ գործողություններով Ադրբեջանը կոպտորեն խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը և Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքները։ Ավելորդ է ասել, որ Ադրբեջանի գործողությունները խախտում են նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունով նրա ստանձնած պարտավորությունները` բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու մասին։ Ուժի գործադրման դիտավորություններից մեկն էլ Ադրբեջանի մշտական փորձն է ոչ միայն պահել, այլև գերեվարել ավելի շատ հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց։ Ադրբեջանը ոչ միայն շարունակում է անտեսել միջազգային հանրության կոչերը՝ անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակելու բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական պատանդներին, այլև մի շարք դեպքերում, որոնցից վերջինը՝ նոյեմբերի 16-ինէր, նրա զինված ուժերը գերեվարել են ավելի շատ զինվորականների Հայաստանի Հանրապետության տարածքի վրա հարձակման ընթացքում։
Կարծիքներ