Հո էս երկրի քաղաքացիները ապո՞ւշ չեն, որ հավատան «մուրացիկներ էին, օգնականս փող էր բաժանում» հեքիաթին․ Վահագն Ալեքսանյան
ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում Արթուր Վանեցյանի օգնականը գումար է բաժանում տարածքում հավաքված մարդկանց:
Տեսանյութին կից Ալեքսանյանը գրել է.
«Վանեցյանի մեկնաբանությունները այս վիդեոյի մասով, կարծում եմ՝ ոչ միայն անթույլատրելի են, այլև ստորացուցիչ։
Անկեղծ լինենք, չկա Հայաստանում գեթ մի մարդ, որ չհասկանա, թե ինչ է կատարվում այս հոլովակում, թե ինչու է Վանեցյանի օգնականը փող բաժանում ընդդիմադիր հավաքի(ենթադրաբար ոչ այս օրերի) շրջակայքում գտնվող կանանց, ինչու են կանայք ճանաչում ու անունով դիմում Վանեցյանի օգնականին, ինչու են նրանից տաքսու գումար պահանջում։
Լավ հո էս երկրի քաղաքացիները ապուշ չե՞ն, որ հավատան «մուրացիկներ էին, օգնականս փող էր բաժանում» հեքիաթին։ Հիմա լավ կամ վատ, այս կամ այն մոտիվացիայով կողքդ կանգնած մարդիկ են, երևի ելույթներիդ ժամանակ ծափ էլ տված կլինեն, ինչու՞ ես ուրանում էս մարդկանց, ինչու՞ ես մուրացիկ անվանում, հիմա քո ունեցած-չունեցած աջակիցներն էլ իրենք են։
Նաև խնդրում եմ բոլորիդ, հարգելի օգտատերեր, չթիրախավորել այս կանանց, վստահ եմ՝ նրանք բացարձակապես ճարահատյալ վիճակում են համաձայնել գումարի դիմաց կանգնել ու լսել Վանեցյանին, Սաղաթելյանին ու մյուսներին։ Ավելին՝ կարծում եմ այս տեսակի իրավահարաբերությունները պիտի կարգավորվեն օրենքով, ու այսօրինակ հավաքներին գումարի դիմաց մասնակցող քաղաքացիները պիտի ԽՍՀՄ ժամանակների քիմ․ գործարանների աշխատողների պես կաթ, մածուն ու բոնուսներ ստանան»։
Կարծիքներ