ԱԺ պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ԱԺ պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը հունվարի 4-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո` մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասված է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարության մեջ:

Սերգեյ Մովսիսյանը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում