Արևաշող համայնքի կենտրոնական ճանապարհը կհիմնանորոգվի

Արևաշող համայնքի կենտրոնական ճանապարհը կհիմնանորոգվի

Պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն միջոցներով այս տարի նախատեսվում է վերանորոգել Արևաշող համայնքի կենտրոնական ճանապարհի 251 մ երկարությամբ և 6 մ լայնությամբ ճանապարհահատվածը` ասֆալտապատման միջոցով:

 

Ինչպես հայտնում է Լոռու մարզպետարանը, ընդհանուր բյուջեն կազմում է մոտ 15.44 մլն դրամ, որից 5.4 մլն դրամը՝ պետական, 10.04 մլն դրամը համայնքային ներդրումն է: Ծրագրի շահառու է մոտ 3100 բնակիչ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում