Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատմել է, թե որտեղ է ցանկանում թաղվել
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մտադիր է մահանալ Հռոմում կամ իր պաշտոնին, կամ որպես պատվավոր պապ: Նա հերքել է այն լուրերը, որ մահվանից առաջ ցանկանում է վերադառնալ հարազատ Արգենտինա: Այս մասին նա պատմել է լրագրող ու բժիշկ Նելսոն Կաստրոյին տված հարցազրույցում, որի մի մասը հրապարակել է La Nacion պարբերականը:
Իր խոսքում Հռոմի պապը նշել է, որ երբեմն մտածում է մահվան մասին, բայց դրանից «բացարձակ չի վախենում»:
Նելսոն Կաստրոն հարցազրույց է վերցրել Ֆրանցիսկից՝ վերջին պապերի առողջության մասին գրքի համար: Հարցազրույցում կաթոլիկների ներկայիս ղեկավարը խոսում է 1957-ի հոկտեմբերին աջ թոքից կիստայի հեռացման վիրահատության մասին (այն ժամանակ նա 21 տարեկան էր): Նա նշել է, որ այդ ժամանակից ի վեր լիովին ապաքինվել է և երբեք սահմանափակումներ չի ունեցել:
Իր հարցազրույցում Հռոմի պապն ասել է, որ ինքը երբեք «հոգեվերլուծության չի ենթարկվել», բայց 6 ամսվա ընթացքում շաբաթը մեկ անգամ այցելել է հոգեբանի, երբ օգնել է արգենտինացիներին փախչել ռազմական բռնապետությունից:
Նա նաև խոստովանել է, որ երբեմն ունենում է «նևրոտիկ տագնապ», բայց սովորել է հաղթահարել դա բուսական թեյի և դասական երաժշտության միջոցով:
Կարծիքներ