Ռոնալդուն Յուվենտուսի երրորդ ռմբարկուն է 21-րդ դարում

Ռոնալդուն Յուվենտուսի երրորդ ռմբարկուն է 21-րդ դարում

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գոլի հեղինակ է դարձել «Վերոնայի» հետ Իտալիայի առաջնության խաղում (1:1):

Սա պորտուգալացու 71-րդ գոլն է Ա Սերիայում, և XXI դարում նա թուրինյան ակումբի ռմբարկուների ցուցակում զբաղեցնում է երրորդ տեղը: Ռոնալդուն այդ ցուցանիշով շրջանցեց Պաուլո Դիբալային:

Այս ցուցանիշով առաջատարը Ալեսանդրո Դել Պիերոն է՝ 188 գոլ, երկրորդ տեղը զբաղեցնում է Դավիդ Տրեզեգեն (123):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում