ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է նացիզմի հերոսացման դեմ պայքարի ռուսական բանաձեւի նախագիծը

Հինգշաբթի օրը կայացած նիստում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Ռուսաստանի կողմից ներկայացված «Պայքար նացիզմի, նեոնացիզմի և այլ պրակտիկաների հերոսացման դեմ, որոնք նպաստում են ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության և դրա հետ կապված անհանդուրժողականության ժամանակակից ձևերի էսկալացիային»: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Կողմ է քվեարկել 120 երկիր, դեմ՝ 50, ձեռնպահ՝ 10 երկիր։
Կարծիքներ