Զելենսկին Բայդենին առաջարկել է եռակողմ հանդիպում կազմակերպել Պուտինի հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ-ի առաջնորդ Ջո Բայդենին առաջարկել է եռակողմ բանակցություններ կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։ Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։
«Նախագահ Զելենսկին առաջարկել է նախագահ Բայդենին, և մենք կարծում ենք, որ դա կարող է իրատեսական լինել, կազմակերպել եռակողմ հանդիպում, գուցե տեսակոնֆերանսի միջոցով՝ նախագահ Բայդենի, Նախագահ Զելենսկիի և Նախագահ Պուտինի միջև: Մենք դեռ սպասում ենք պատասխանին ռուսական կողմից»,- ասել է Երմակը Ատլանտյան խորհրդում քննարկման ժամանակ։
Հունվարի 1-ին Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել է, որ ռուսական հատուկ ծառայությունները զիջող ապացույցներ ունեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիիվերաբերյալ, ինչի պատճառով նա ցանկանում է հանդիպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։
Դեկտեմբերի 24-ին Երմակը հայտնել է, որ Վլադիմիր Զելենսկին անհաջող փորձ է կատարել 2021 թվականին հեռախոսով կապ հաստատել Պուտինի հետ։ Ուկրաինայի գրասենյակի ղեկավարի խոսքով՝ երկու առաջնորդների միջև բանակցությունները տեղի կունենան միայն այն ժամանակ, երբ վստահություն լինի, որ «Ռուսաստանի Դաշնության նախագահը պատրաստ է խոսել, և կլինի զրույցի թեմա»։
Դեկտեմբերի 26-ին ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է, որ Կրեմլը պատրաստ է նախագահ Զելենսկիի հետ քննարկել երկկողմ հարաբերությունները, սակայն չի շփվի նրա հետ՝ որպես Դոնբասում հակամարտող կողմ։
Կարծիքներ