Բաքվում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի

Բաքվում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի

Բաքվում կահույքի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, վիրավոր է 24 մարդ:


«Թարմացված տեղեկատվության համաձայն՝ պայթյունի վայրում փրկարարական և որոնողական աշխատանքների ընթացքում փլատակներից դուրս է բերվել վեց մարդու դի»,- «Ինտերֆաքսին» հայտնել են Ադրբեջանի գլխավոր դատախազությունից։

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Հիշեցնենք՝ Բաքվում՝ կահույքի արտադրամասում, պայթյուն էր տեղի ունեցել, որից հետո հրդեհ էր բռնկվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում