Ցանկանում եմ վերահաստատել Հայաստան այցելելու իմ հրավերը. Փաշինյանը՝ Կատարի էմիր շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին

Ցանկանում եմ վերահաստատել Հայաստան այցելելու իմ հրավերը. Փաշինյանը՝ Կատարի էմիր շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին՝ Ազգային տոնի առիթով:

Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կատարի ժողովրդին Կատարի Պետության Ազգային տոնի կապակցությամբ:

Մեծապես կարևորում ենք Ձեր կողմից ցուցաբերված հետաքրքրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության նկատմամբ: Լիահույս ենք, որ Կատարի Պետության գործուն մասնակցությունը ոչ միայն կնպաստի այդ ծրագրի հաջող իրագործմանը, այլ նաև լուրջ խթան կհանդիսանա Հայաստան-Կատար երկկողմ օրակարգի ընդլայնման և զարգացման համար:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ վերահաստատել Հայաստան այցելելու իմ հրավերը՝ վստահություն հայտնելով, որ Ձեր այցը Հայաստան պատմական հնարավորություն կընձեռի երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար:

Այս ուրախալի առիթով մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Կատարի բարեկամ ժողովրդին՝ կայունություն և բարեկեցություն»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում