Հրվ․ Աֆրիկայի թագուհին ամուսնու մահից 1 ամիս անց մահացել է
Հարավային Աֆրիկայի Զուլու արքայական ընտանիքը հայտնել է իր միապետի մահվան մասին, որը գահը ստանձնել էր մեկ ամիս առաջ, հայտնում է BBC լրատվականը:
65-ամյա թագուհի Շիյիուա Մանթֆոմբի Դլամինի Զուլուն գահը ստանձնել էր մեկ ամիս առաջ` ամուսնու մահից հետո` դառնալով երկրի ամենամեծ էթնիկ խմբի ժամանակավոր ղեկավարը:
Հարավային Աֆրիկայի վարչապետ Մանգոսութու Բութելեզին հայտնել է թագուհի մահն ու մարդկանց հավաստիացրել, որ Զուլու արքայական տան ղեկավարությունում վակուում չի լինի:
Ըստ Յոհանեսբուգում BBC-ի թղթակից Նոմսա Մասեկոյի` գահաժառանգի հարցը կարող է պառակտում առաջացնել արքայական ընտանիքում, որը, հակառակ քաղաքական ուժ չունենալուն, հասարակության մեջ հիմնական դեր է խաղում և տարեկան 4,9 միլիարդ դոլար ստանում պետական հարկերից:
Թագուհի Շիյիուա Մանթֆոմբի Դլամինի Զուլուն հանգուցյալ թագավոր Զուեթիլինի կինն էր և Էսվատինի թագավորի Մսուաթի 3-րդի քույրը, որն ամենաբարձր կարգավիճակն ուներ արքայական տան կանանց շարքում, քանի որ սերում էր արքայական ընտանիքից: Հանգուցյալ թագուհին և թագավորը 8 երեխա են ունեցել, որոնցից 5-ը՝ որդի: Այժմ գահի հիմնական հավակնորդը նրանց ավագ որդին է, որը 47 տարեկան է:
Կարծիքներ