«Ապագա կա՛, կա՛ ապագա» կարգախոսը զարգացնելով` հիմա արդեն ասում եմ՝ «ապագան այսօր է». ՀՀ վարչապետ

2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ժողովրդի վստահության քվեն ստացավ «Ապագա կա՛, կա, ապագա» կարգախոսով։
Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսօր՝ արդեն հերթական ընտրություններից 11 ամիս առաջ, կարող եմ հայտարարել, որ այդ կարգախոսը իրագործվում է և իրագործվել է։
«Ապագա կա՛, կա՛ ապագա» կարգախոսը զարգացնելով՝ հիմա արդեն ասում եմ՝ «ապագան այսօր է», այն արդեն իսկ մուտք է գործել մեր իրականություն։ Այսօր ապագան կատարում է իր առաջին քայլերը, բայց այսօր մենք ոչ թե քայլում ենք ապագայի ուղղությամբ, այլ քայլում ենք ապագայի մեջ, և ապագան մեր իրականության մեջ այլևս ոչ թե սկսվելու է վաղվանից, այլ սկսվում է այսօրվանից»,- նշեց նա։
Ըստ վարչապետի՝ վերջին յոթ տարիներին այս հայեցակարգային փոփոխությունն է տեղի ունեցել Հայաստանում, և սա դարակազմիկ փոփոխություն է։
Կարծիքներ