Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2700-ի

Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2700-ի

Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2719-ի և ըստ երկրի իշխանությունների՝ կարող է գերազանցել 3000-ը։ Եվս 4521 մարդ վիրավորվել է, 441 մարդ անհետ կորած է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը։

Զոհերի թվում կա 50 երեխա, որոնք մահացել են Մյանմայի Մանդալայի շրջանում մանկապարտեզի շենքի փլուզման հետևանքով։

Ըստ գործակալության՝ մարդասիրական օգնության խմբերը հայտնել են, որ օթևանի, սննդի և ջրի խիստ կարիք կա, իսկ երկրում ընթացող քաղաքացիական պատերազմի պայմաններում օգնությունը դժվարությամբ է հասնում կարիքավորներին։

Հարևան Թաիլանդում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 20-ի։ Բանգկոկում փլուզված կիսակառույց երկնաքերի փլատակներում փրկարարները դեռ որոնում են մարդկանց, սակայն նրանց ողջ գտնելու հույսերն արդեն մարել են։ Շինարարական հրապարակում գտել են 13 զոհի մարմին, ևս 74 մարդ դեռ անհետ կորած է։

Մարտի 28-ին Մյանմայում տեղի է ունեցել երկու հզոր երկրաշարժ՝ համապատասխանաբար 7,7 և 6,4 մագնիտուդով։ Ցնցումները զգացվել են նաև հարևան Թաիլանդում, ինչպես նաև Չինաստանում, Կամբոջայում, Բանգլադեշում և Հնդկաստանում։  

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում