Չինաստանում թռչող տաքսիներին առաջին արտոնագրերն են տրվել

Չինաստանում թռչող տաքսիներին առաջին արտոնագրերն են տրվել

Չինաստանը նպատակ ունի ստեղծել թռչող տաքսիների համաշխարհային արդյունաբերություն: Երկրի պատմության մեջ առաջին անգամ երկու ընկերություն առաջին մեքենաները շահագործելու թույլտվություն է ստացել:

EHang Holdings-ը և Hefei Hey Airlines-ը կկարողանան ուղևորներ տեղափոխել օդային ճանապարհով, հաղորդում է South China Morning Post-ը:

Կազմակերպությունները Չինաստանի Քաղաքացիական ավիացիայի վարչակազմից ստացել են առևտրային ավիափոխադրողի վկայականներ։ Նրանք այժմ կկարողանան օգտվել առանց վարորդի տաքսիներից՝ ուղևորների ծառայություններ մատուցելու համար, ներառյալ քաղաքային տեսարժան վայրերը:

Այս թույլտվությունները վերջնական փաստաթղթերն են, որոնք անհրաժեշտ են տաքսի-բիզնես սկսելու համար: Թե կոնկրետ երբ թռչող տաքսիները կհայտնվեն Չինաստանում որպես փոխադրող, դեռ պարզ չէ։

«Մենք հավատում ենք, որ ցածր բարձրության զբոսաշրջությունը նոր բիզնեսի սկիզբ կլինի: Տեսարժան վայրերով շրջագայությունները կարող են արագացնել ոլորտի զարգացումը»,- ասվում է զեկույցում:

Տաքսին կարող է երկու ուղևոր տեղափոխել 130 կմ/ժ առավելագույն արագությամբ և 35 կմ հեռավարությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում