ԱՄԷ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստում են ստացել երկրի բոլոր բնակիչները
Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) կորոնավիրուսի դեմ պատվաստում Է ստացել Է երկրի բնակչության 100 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 2-ին հաղորդել Է Էմիրությունների նորությունների գործակալությունը՝ WAM-ը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը:
«Հասել ենք COVID-19-ի դեմ պատվաստման ազգային արշավի ցանկալի նպատակին, հայտարարվում Է երկրում բնակչության 100 տոկոսի պատվաստումը եւ նպատակային խմբերի իմունացումն ավարտելու մասին»,-ասվում Է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:
Այնտեղ նշել են, որ ԱՄԷ-ի առողջապահության եւ հանրային զարգացման նախարարությունն աշխատել Է հասարակության բոլոր անդամներին COVID-19-ի դեմ պատվաստանյութեր տրամադրելու վրա՝ ձգտելով հասնել ձեռքբերովի իմունիտետի, որն ստացվում Է պատվաստման արդյունքով, ինչն իր հերթին նպաստում Է դեպքերի թվի նվազմանը եւ կորոնավիրուսի դեմ պայքարին:
Այս տարվա սկզբից ի վեր կորոնավիրուսով հիվանդացողների թիվն ԱՄԷ-ում եւ Պարսից ծոցի ողջ տարածաշրջանում նկատելիորեն նվազել Է:
Սակայն մայիսի վերջին Աֆրիկայից Էմիրություններ նոր վիրուս Է բրվել՝ կապկի ծաղիկը: Ութ օրվա ընթացքում այս ծաղկով հիվանդացածների թիվը երկրում հասել Է ութի, թեեւ ախտահարվածներին 21 օրով անհապաղ կարանտինի են ենթարկում բուժհաստատություններում, այժմ տնային մեկուսացման մեջ Է գտնվում նրանց հետ սերտ շփում ունեցած անձինք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ