Ավստրիայի ԱԳ նախարարը կոչ Է արել թույլ չտալու Աֆղանստանի վերածումն ահաբեկչության որջի

Ավստրիայի ԱԳ նախարարը կոչ Է արել թույլ չտալու Աֆղանստանի վերածումն ահաբեկչության որջի

 

Անհրաժեշտ Է հնարավորինս ամեն ինչ անել՝ թույլ չտալու համար, որ Աֆղանստանն ահաբեկչության որջի վերածվի: Օգոստոսի 25-ին այդ մասին հայտարարել Է Ավստրիայի եվրոպական եւ արտաքին գործերի նախարար Ալեքսանդեր Շալենբերգը Վիեննայում ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում:

«Միջազգային հանրակցությունը պետք Է հնարավորինս ամեն ինչ անի, որպեսզի թույլ չտա, որ Աֆղանստանը վերստին դառնա միջազգային ահաբեկչության ինկուբատոր»,- նշել Է Շալենբերգը:

Նա աֆղանական հիմնախնդիրը համարել Է «միջազգային օրակարգի ամենասուր հացը»:

Անհրաժեշտ Է նաեւ կանխել, նրա խոսքով՝ «միգրացիայի վիթխարի ալիքը»: «Մենք պետք Է օգնություն ցույց տանք աֆղաններին» եւ թույլ չտանք, որ միգացիոն ալիքը հասնի մինչեւ մեր սահմանները, ասել Է Շալենբերգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում