Հնդկաստանի կղզիներում 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Հնդկաստանի Անդաման արշիպելագի մերձակայքում գտնվող ծովում երեքշաբթի 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Հնդկաստանի սեյսմոլոգիական ազգային կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հնդկաստանի Հյուսիսային Անդաման կղզու Դիգլիպուր քաղաքից մոտ 104 կմ հարավ-արևելք՝ մոտ 42,7 հազար մարդ բնակչությամբ։
Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ