Պոռնոաստղին ձերբակալել են «աստվածային» հագուստով նկարահանվելու համար
Պոռնոյի աստղ Թոբիլոբա Յոլաոշոն ձերբակալվել է Նիգերիայի ոստիկանության կողմից' չնախատեսված վայրում ֆիլմ նկարահանելու համար: Ինչպես գրում է Բի-բի-սի-ն, նա մեծահասակների համար կինո Է ձայնագրել Օսուն-Օսոգբոյի Սուրբ պուրակում։
Նշվում է, որ տեսանյութի դրվագներում, որոնք արվել են պուրակում, դերասանուհին կրում էր Օսունի բերրիության աստվածուհու ադեպտների սպիտակ հագուստները։ Դրանք հրապարակվել են Յոլաոշոյի կայքում եւ սոցցանցերում:
Թե երբ է արձանագրվել տեսանյութը եւ ինչպես է պոռնոաստղը հայտնվել պուրակում, դեռ հայտնի չէ: Ոստիկանությունում ընդգծել են, որ սուրբ վայրում նկարահանվելու համար Յոլաոշոն մեղադրվում է հասարակական կարգը խախտելու մեջ:
Կարծիքներ