Սա իշխանությանը դեմ լինելու ցույց չէ, այլ քոչարյանասերժականների իշխանության գալու ցույց է
Ինձ համար չափից դուրս տխուր է, որ ոչ ընդդիմության եւ ոչ էլ իշխանության մեջ չի նշմարվում կողմ, որը երկիրը միանգամայն ճիշտ ուղու վրա կդնի... բայց վերադառնալ նախկին վիճակի՞ն։
Օրինակ, երբ հիմա բեմից մեր ժողովրդի մի մասին ասում են «անասուն», սա ձեզ իրո՞ք դուր է գալիս։
Օրինակ, երբ մարդիկ, ովքեր պատերազմի ժամանակ դեմ էին պատերազմին եւ կողմ միանգամից զիջմանը, իսկ հիմա կտրականապես դեմ են զիջմանը եւ կողմ են արդեն կորցրած ուժերով պատերազմ սկսելուն, այս անադեկվատ երկերեսանիությունը ձեզ իրո՞ք դուր է գալիս։
Օրինակ, երբ մարդիկ, որոնք տարիներ շարունակ երկրի ներսում սպանում էին իրենց ժողովրդից ցանկացածին, որն իրենց ուղղակի բիզնեսին կխանգարեր, եւ դուք հիմա կանգնած եք իրենց կողքին, դա ձեզ իրո՞ք դուր է գալիս։
Օրինակ, երբ կանգնած եք մարդկանց կողքին, ովքեր մեր ողջ երկիրը իր բոլոր ոլորտներով դարձրել էին կոռումպացված, մի քանի դրամ ավել ունեցողները հասնում էին ցանկացած բանի ու դրանից տուժում միջին խավը, դա ձեզ իրո՞ք դուր է գալիս։
Օրինակ, երբ ձեզ եւ պատերազմից մնացած ձեր էմոցիաները օգտագործում են իշխանության գալու համար, բայց թքած ունեն ե՛ւ ձեր, ե՛ւ Արցախի վրա, դա ձեզ իրո՞ք դուր է գալիս։
Օրինակ, երբ օգտագործում են պատերազմում զոհված մարդկանց անունները, օգտագործում են բոլորին, ովքեր ցավ ու զղջում ունեն, բեմից դրա մասին են բղավում անտարբեր հայացքով ու դրա միջոցով ուզում են իշխանության գալ, բղավում են, թե մենք սա պետք է անենք հանուն զոհված մարդկանց, որովհետեւ գիտեն, որ դուք/մենք ցավ ունենք պատերազմից մնացած, դա ձեզ իրո՞ք դուր է գալիս։
Դուք այս ցույցերին եք մասնակցում, քանի որ դեմ եք իշխանությանը։ Բայց սա իշխանությանը դեմ լինելու ցույց չէ, այլ քոչարյանասերժականների իշխանության գալու ցույց է։ Այստեղ սեփական նպատակների համար օգտագործվում է իշխանությանը դեմ ժողովուրդը։
Կներեք, ես չեմ ընկալում այս իրավիճակը։
Sargsian Annié-ի ֆեյսբուքի էջից։
Կարծիքներ