Հայաստանը խիզախություն և ճկունություն է ցուցաբերում տևական խաղաղության հասնելու գործընթացում․ Բլինքեն
Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունում է երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Երախտագիտություն ենք հայտնում այն տեսլականի, խիզախության և ճկունության համար, որը վարչապետը և Հայաստանը ցուցաբերում են այս գործընթացում՝ աշխատելով տևական խաղաղության ուղղությամբ, ինչը բոլորիս ցանկությունն է»,- ասել է Բլինքենը։
Կարծիքներ