Մոսկվան Կիևից կոնկրետ առաջարկներ է սպասում բանակցությունների վերաբերյալ. Պեսկով
Մոսկվան Կիևից սպասում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հնարավոր բանակցությունների վերաբերյալ հստակ առաջարկներ, իսկ այս պահին ոչինչ չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Իտալական «La Republica» թերթին Զելենսկին ասել էր, որ Վատիկանը կարող է «օպտիմալ վայր» լինել Դոնբասում իրավիճակի կարգավորման վերաբերյալ ռուսական կողմի հետ բանակցությունների անցկացման համար:
«Այդ հարցի վերաբերյալ, ցավոք, չեմ կարող որևէ հստակությամբ կիսվել: Պետք է որ աշխատանքային կամ պաշտոնական կարգով մեզ փոխանցված կամ հայտարարված լինեին հստակ առաջարկներ: Դեռ ոչինչ չկա»,- ասել է Պեսկովը:
Կարծիքներ