ԵԱ. Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայ բռնցքամարտիկը 57 կգ քաշայինների եզրափակչում մենամարտել է Բելգիան ներկայացնող Վասիլ Ուստուրոյի հետ և պարտություն կրելով՝ հռչակվել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, նվաճել արծաթե մեդալը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:
Արթուր Բազեյանին և այս քաշային կարգում մեդալակիր դարձած մյուս մարզիկներին պարգևատրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Այսօր Հայաստանը ևս երկու ներկայացուցիչ կունենա ԵԱ-ի եզրափակչում: Ռինգ դուրս կգա Հովհաննես Բաչկովը, իսկ ավելի ուշ՝ Ռաֆայել Հովհաննիսյանը:
Կարծիքներ