Միքայել Բադալյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժել է խափանման միջոցը փոփոխելու միջնորդությունը
Այսօր տեղի է ունեցել Միքայել Բադալյանի նկատմամբ այլ խափանման միջոցի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասին պաշտպանության կողմի միջնորդության քննարկումը։
Վերջինիս պաշտպանական խմբի անդամ Ժիրայր Ղարագյոզյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հայտնել է, որ դատարանը մերժել է միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ նախապատրաստվող ահաբեկչության մասին՝ քաղաքացի Մ. Բ-ի կողմից սուտ հաղորդում տալու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Միկա Բադալյանը բերման էր ենթարկվել ապրիլի 22-ի երեկոյան, այնուհետև՝ ազատ արձակվել: Դրանից հետո Վերաքննիչ դատարանի դատավոր Ռ. Մխիթարյանը բավարարել էր դատախազի բողոքը մասնակի եւ մեկ ամսով կալանավորել Միքայել Բադալյանին:
Կարծիքներ