Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերից առաջ դոպինգ թեստավորում կանցնի 5400 մարզիկ

Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերից առաջ դոպինգ թեստավորում կանցնի 5400 մարզիկ

Դոպինգ թեստավորման միջազգային գործակալությունը ( ITA )  կազմել է 2022թ. Պեկինում կայանալիք օլիմպիական խաղերի հակադոպինգային ծրագիրը, որի պահանջների համաձայն  մոտ 5400 մարզիկ- մարզուհի մեկնարկից առաջ պետք է  թեստավորվի: Հայտնում է ՀԱՕԿ-ը։

Ցուցակներ կազմելուն միջազգային մարզական ֆեդերացիաները և հակադոպինգային ազգային գործակալությունները:

Նախորդ՝ 2018թ. կայացած  Փհենչհանի օլիմպիական  խաղերի համեմատ թեստավորման հավանական թեկնածուների թիվն ավելացել է: Այն ժամանակ ստուգվել է շուրջ 3500 մարդ:

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) 2017թ.  մարտի 16 -ին է  հայտարարել թեստավորման միջազգային գործակալություն ստեղծելու  մասին: Այդ կազմակերպությունը ՄՕԿ-ից ստացել է օլիմպիական խաղերի շրջանակներում հակադոպինգային գործունեություն ծավալելու բոլոր իրավունքները:

Տոկիոյի խաղերից առաջ ITA -ին հաջողվել է իրականացնել պատմության մեջ նախաօլիմպիական դոպինգ ստուգումների  ամենամեծ ծրագիրը:

Պեկինում  օլիմպիական խաղերը կանցկացվեն 2022թ. փետրվարի 4 -20 -ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում