Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել կրիային

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել կրիային

Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 2-ին՝ ժամը 09:42-ին ահազանգ է ստացվել, որ «Փարպիի ձոր» կոչվող տարածքում կրիան արգելափակվել է ոռոգման ջրագծի մեջ, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել կրիային և տեղափոխել անվտանգ տարածք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում