Համատեղ համերգ՝ Մեծ թատրոնի բեմում
Ռուսաստանի Մեծ թատրոնի և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները հանդես են եկել համատեղ համերգով, որը տեղի է ունեցել Մեծ թատրոնի բեմում:
Մեծ Թատրոնի կողմից համերգին ելույթներով հանդես են եկել սոպրանոներ Ռամիլյա Բայմուխամետովանը, Էլենե Գվրիտիշվիլինը, Ալբինա Տոնկիխը, մեցցո-սոպրանո Վալերիա Տորունովան, տենորներ Մարկ Կիմը, Ռոման Կոլլերտը, Իլյա Լեգատովը, Իգոր Օնիշչենկոն և բարիտոններ Բոգդան Գույենոկը։ Հայաստանի օպերային թատրոնը ներկայացրել են սոպրանո Էլեն Եղիազարյանը, Արփի Սինանյանը, մեցցո-սոպրանո Բելլա Ամարյանը, տենոր Տիգրան Հակոբյանը, բարիտոն Գագիկ Վարդանյանը և բաս Գոշ Սարգսյանը։ Մեծ թատրոնի նվագախումբը ղեկավարում էին Ալեքսեյ Վերեշչագինը, Հարություն Արզումանյանը և Վարդան Գրիգորյանը։
ՀՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբեն համերգի մասնակիցներին պարգևատրել է դեսպանատան պատվոգրերով։
Մեծ թատրոնի երիտասարդական օպերային ծրագիրը ղեկավարն է Դմիտրի Վդովինը, իսկ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական ծրագրի ղեկավարն է Լևոն Ջավադյանը։
Կարծիքներ