Դիլիջանի պետական քոլեջի տարածքում տղամարդու դի է հայտնաբերվել
Այսօր՝ մայիսի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում «Դիլիջան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչություն և Ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների շտապօգնության խումբը կանչով մեկնել է Դիլիջան քաղաքի Ուսանողական փողոց, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Դիլիջան քաղաքի բնակիչ 39-ամյա Արգամ Հովսեփյանն է, ով նույն օրը ժամը 18:20-ի սահմաններում Ուսանողական փողոցի 70 հասցեում գործող Դիլիջանի պետական քոլեջին կից չգործող կաթսայատանը հոսանքահարվել և տեղում մահացել է:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Իրավապահները պարզում են, թե ի՞նչ հանգամանքներում է նա հայտնվել նշված վայրում: Կան տեղեկություններ, որ մահացածը միայնակ չի եղել:
Նախաքաննության շահերից ելնելով որոշ մանրամասներ չի հրապարակվում:
Կարծիքներ