Սամբոյի աշխարհի առաջնությունում գյումրեցի պատանի սամբիստը առաջին ոսկե մեդալն է նվաճել
Երևանում ընթացող սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի առաջին ոսկե մեդալը նվաճել է գյումրեցի պատանի մարզիկ Ռոբերտ Սիմոնյանը։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Շիրակի մարզպետարանի Մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանը։
Ոսկե մեդալը նվաճած Ռոբերտ Սիմոնյանը ՀՀ վաստակավոր մարզիչ Հայկ Ավետիսյանի սանն է։
Կարծիքներ