ՄԹ Լորդերի պալատի անդամն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ և հակասեմականության հարցերով ՄԹ կառավարության խորհրդական Ջոն Մենը, որ աշխատանքային այցով Հայաստանում է, ապրիրլի 8-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
Պարոն Ջոն Մենը ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը: Նա շրջեց նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին Լորդ Ջոն Մենը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Կարծիքներ