ՈՒԵՖԱ Մ-15 Զարգացման մրցաշար․ Հայաստանի Մ-15 հավաքականը երկրորդն է

ՈՒԵՖԱ Մ-15 Զարգացման մրցաշար․ Հայաստանի Մ-15 հավաքականը երկրորդն է

Երևանում ավարտվեց ՈՒԵՖԱ Մ-15 Զարգացման մրցաշարը։Հայաստանի Մ-15 հավաքականը իր վերջին հանդիպումն անցկացրեց՝ մրցելով Վրաստանի Մ-15 ընտրանու հետ և պարտվեց 0։2 հաշվով։

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Վաստակելով 6 միավոր՝ ՀայաստանիՄ-15 հավաքականը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ 7 միավորով  ՈՒԵՖԱ Մ-15 Զարգացմանմրցաշարի հաղթողի կոչումը նվաճեց Վրաստանի ընտրանին։ 3-րդ տեղը զբաղեցրեց Մոլդովան՝ 5 միավորով, իսկ մրցաշարային աղյուսակը առանց միավորի եզրափակեց Լիբանանը։ 

Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստ ԱլեքսանդրԱմիսուլաշվիլին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում