Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին մեքենան բախվել է տրակտորին և գլխիվայր շրջվել

Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին մեքենան բախվել է տրակտորին և գլխիվայր շրջվել

Նոյեմբերի 3-ին, ժամը 19։30-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուշի գյուղի ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

ԱԻՆ-ը նշում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Գ․) բախվել է «Belarus» մակնիշի տրակտորին, դուրս է եկել  ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում