Ե՞րբ վերջնական տեսքի կբերվի «Կասկադ» համալիրը
«Քննարկումներ են ընթանում, որպեսզի «Կասկադ» համալիրի վերին՝ անավարտ հատվածը ճարտարապետները վերջնական տեսքի բերեն». այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ քանի որ համալիրի աստիճաններն անավարտ են, պետք է դրանք բարձրանան մինչև վերջ, որից հետո համալիրը կունենա ավարտուն տեսք. դա է քննարկվում։
Սարգսյանը, սակայն, չհստակեցրեց՝ շինարարական ու ճարտարապետական աշխատանքները հայկակա՞ն, թե՞ օտարերկրյա ընկերություններ են իրականացնելու։ Միայն նշեց, որ դեռ քննարկումների փուլն է։
Կարծիքներ