Կիրանցի հատվածը բաց է երթևեկության համար. Երևանում և մարզերում փակ փողոցներ ու ճանապարհներ չկան
Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի՝ Կիրանցի հատվածում երթևեկությունը վերականգնվել է:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին Ներքին գործերի նախարարության տեղեկատվության վարչությունից՝ հավելելով, որ ՀՀ տարածքում փակված փողոցներ ու ճանապարհներ չկան:
Երեկ մի խումբ կիրանցեցիներ փակել էին ճանապարհը՝ դժգոհություն արտահայտելով Ադրբեջանի հետ սահմանազատման վերաբերյալ: Ըստ տեղեկությունների՝ այսօր նրանց հետ հանդիպել է Տավուշի մարզպետը:
Կարծիքներ