Ռեդլենդի քաղաքապետը, որը հարբած վիճակում վթարի է ենթարկվել, դատապարտվել է 80 ժամ հասարակական աշխատանքի
Ավստրալիայի Ռեդլենդ քաղաքի քաղաքապետ Կարեն Ուիլյամսը, ով հարբած վիճակում ավտովթարի էր ենթարկվել, վեց ամսով հեռացվել է աշխատանքից։ Այս մասին երկուշաբթի հայտնել է 9-news հեռուստաալիքը։
Նրա խոսքով՝ Ուիլյամսը, ով իրեն մեղավոր է ճանաչել հարբած մեքենա վարելու մեջ, Քլիվլենդի քաղաքային դատարանի որոշմամբ դատապարտվել է նաև 80 ժամ հասարակական աշխատանքի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ քաղաքի քաղաքապետը, վարելով ծառայողական մեքենա, բախվել է ծառին Բրիսբեն քաղաքից հարավ-արևմուտք գտնվող Քլիվլենդ քաղաքում։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ Ուիլյամսի արյան մեջ ալկոհոլի մակարդակը չորս անգամ գերազանցում է օրենքով սահմանված սահմանաչափը։ Նա ինքն է խոստովանել, որ «քաղաքային բյուջեի նախագծի հաստատումից հետո չորս բաժակ գինի է խմել ու նստել ղեկին»։
Կարծիքներ