«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքից քիչ հեռու տեղադրված սպորտային և զովացուցիչ ըմպելիքի սարքերը հանվել են

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքից քիչ հեռու տեղադրված սպորտային և զովացուցիչ ըմպելիքի սարքերը հանվել են

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքից քիչ հեռու տեղադրված սպորտային ու զովացուցիչ ըմպելիքի սարքերը հանվել են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն պահպանության ծառայությունը:

«Հարգելի հայրենակիցներ, համացանցում տեղեկատվություն էր տարածվել «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքից քիչ հեռու տեղադրված սպորտային սարքի վերաբերյալ։

Նկատի ունենալով, որ այն աղճատում է հուշարձանի պատմաճարտարապետական տեսքը, ու ընկալելի չէ այդ սարքի տեղադրումը թեկուզեւ հուշարձանի պահպանական գոտուց դուրս՝ «Պահպանության  ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինության նախաձեռնությամբ սպորտային ու հարեւանությամբ տեղադրված զովացուցիչ ըմպելիքի սարքերը հանվել են տարածքից։

Հայցում ենք մեր այցելուների ներողամտությունը»,- ասված է ծառայության ֆեյսբուքյան գրառման մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում