Ճապոնիան դիտարկում է ուկրաինացի փախստականներին հումանիտար աջակցություն տրամադրելու հնարավորությունը

Ճապոնիան դիտարկում է ուկրաինացի փախստականներին հումանիտար աջակցություն տրամադրելու հնարավորությունը

Ճապոնիայի կառավարությունը դիտարկում է ռազմաօդային ուժերի ինքնաթիռներով ուկրաինացի փախստականներին հումանիտար աջակցություն տրամադրելու հնարավորությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը:

Խոսքը, մասնավորապես, Լեհաստանի տարածքում հաստատված ուկրաինացիներին ռազմական օդանավերով հումանիտար օգնություն տրամադրելու մասին է:

Ներկայում Ճապոնիան միջազգային կազմակերպությունների միջոցով ուկրաինացի փախստականներին 200 մլն ԱՄՆ դոլարի հումանիտար օգնություն է տրամադրել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում